ՀԺ.Ռուսաստանը Հայաստանում մեծացնում է իր ռազմաբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվան մտադիր է մե֊ծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությու֊նը Հայաստանում: “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակցին հայտնի է դար֊ձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմա֊կայանում սպասվում են լուրջ համալրումներ:
 ՀՀ Պն մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյա֊նը երեկ թերթի հարցին ի պատասխան ոչ հերքել, ոչ էլ հաստատել է սույն տեղեկությունը: Ըստ թերթի աղբյուրների սակայն, 102-րդ ռազմակայանում ծա֊ռայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զին֊վորականները և նրանց ընտանիքի անդամները, ովքեր կհաստատվեն Գյումրիում, մոտավորապես կլինեն ընդհանուր առմամբ 2500-3000 հոգի: Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ), որտեղ մեծ մասամբ բնակվում են ռուս զինվորա֊կաններ, արդեն իսկ սկսել են “տեղ բացել” ռուս զին֊վորականների համար և մի քանի տասնյակ հայ ընտանիքներ շուտով բնակվելու այլ վայրեր կտեղա֊փոխվեն: Վերջիններիս, ըստ որոշ տեղեկություննե֊րի, կտրվեն համապատասխան վկայականներ, որոնց միջոցով կկարողանան բնակություն հաստա֊տել այլ վայրում:
 Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս