“Տեղեկացնում եմ ձեզ, որ այդ հարցը պետք է ուղղվեր հայաստանյան իշխանություններին”,- երեկ նման պատասխան ենք ստացել Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունից։ Իսկ հարցը վերաբերում Էր ԵՄ դոնորների համաժողովին։
ԵՄ գրասենյակից փորձել էինք ճշտեք սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ըստ որի, Հայաստանը մտադիր է մաս կազմել Մաքսային միությանը, արդյո՞ք Դոնորների համաժողովը տեղի է ունենալու։ Եթե այո, ապա՝ երբ և որտեղ։ Նույն հարցը վերահասցեագրեցինք ՀՀ կառավարությանը՝ հավելյալ հարցով՝ եթե համաժողովը տեղի չի ունենալու, ապա՝ ինչու։ Պատասխան, բնականաբար, չստացանք։ Դոնորների համաժողովը նպատակ ուներ Հայաստանին մինչև 1.5 միլիարդ եվրո տրամադրել։ ԵՄ-ի երեկվա ակնարկը թերևս խիստ թափանցիկ Է. համաժողովը ՀՀ-ի մեղքով չի կայանալու”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: