Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային երթևեկության բարելավման և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2016 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած միակողմանի երթևեկության հատվածում կփոխվի երթևեկության ուղղությունը՝ Վ. Սարգսյան փողոցից Մ. Մկրտչյան փողոց, իսկ Մ. Մկրտչյան փողոցի՝ Մ. Խորենացու և Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթևեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ




Լրահոս