Քիչ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan .com-ը:
Ժամը 10:30-ի սահմաններոմ Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը Երևանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Վ. Մեսրոպյանի գլուխը կտրվել է: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Լ. Հեքիմյանն ու Վ. Մեսրոպյանը աշխատում էին “Դորոժնիկ” ՍՊԸ-ում և այնտեղ Ջրմուղի հետ աշխատանքներ էին կատարում:
Մանրամասն`Shamshyan .com-ում