Շահագործված բջջայինները՝ կրթական նյութ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է ինժեներական մտածողության զարգացումը դպրոցականների շրջանում: Հանրապետության տարբեր դպրոցների ռոբոտաշինական խմբակներին ինն ամիս առաջ տրամադրված բջջայինները ծառայել են որպես կրթական նյութ: Բնապահպանական այս նախաձեռնության արդյունքում, հեռախոսների դետալները վնասակար թափոն լինելու փոխարեն՝ կիրառվել են տեխնիկական առաջադրանքների լուծման նպատակով: Շահագործված բջջայինները երկրորդ կյանք են ստացել շնորհալի պատանիների առաջարկած լուծումների շնորհիվ:

8b10039d-efd7-4ed5-a22c-b9670ecb53b3

Ուսումնասիրելով հեռախոսների կառուցվածքը՝ Գավառի 2-րդ դպրոցի պատանիները նախընտրել են անսարք դետալները փոխարինել աշխատող մասերով, հնարավոր դարձնել բջջայինների մի մասի հետագա անխափան աշխատանքը և նվիրել դրանք, իսկ մյուս դետալները կիրառել տեխնիկական այլ խնդիրներ լուծելու նպատակով:

29c4a403-56ae-4a5b-bf87-8aad78d92040

Մի քանի հեռախոսի մարտկոցներ միմյանց միացնելով՝ Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտները ստացել են նույն լարման, բայց ավելի մեծ տարողության մարտկոցներ, դրանց տվել USB մուտք և ելք՝ ստանալով արտաքինից և արևի էներգիայից լիցքավորվող մարտկոցներ: Առանձին դետալներ կիրառվել են էլեկտրական խարտոցներ, մերսող թևնոցներ և այլ սարքեր ստանալու նպատակով:

b3007fbc-5684-4b1e-b91a-52ab42c70580

Երևանի 173 դպրոցի խմբակի սաները ձգտել են սեփական փորձով կիսվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ վստահ լինելով, որ իրենց աշխատանքը կարող է հետաքրքրել շատերին, իսկ ոմանց համար կարևոր դեր խաղալ՝ նախասիրությունից մասնագիտացման անցնելու հարցում: Նրանց ստեղծած էջում տեղադրվող տեսագրություններն ու առաջարկվող լուծումները կարող են կրթական դեր ունենալ հասակակիցների շրջանում և մոնիթորինգի գործիք ծառայել՝ ծնողների համար:

e8bb1842-b2a6-4ab5-9385-b0e5fc56c905

Պատանիների նախաձեռնությունը չի սահմանափակվում թվարկված աշխատանքներով: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում երիտասարդների շրջանում բջջայիններից օգտվելու և դրանցից առավել խելացի՝ բնապահպանական ճանապարհով ձերբազատվելու իրազեկվածության բարձրացումը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս