2016թ. հունիսին 20-ին ՀՀ քննչական կոմիտեն կալանավորել էր Ժիրայի Սէֆիլյանին, քանի որ մայիսի 20-ին ունեցած ավտովթարի ժամանակ մեքենաներից մեկում հայտնաբերվել էր զենք-զինամթերք, ինչը վերագրվեց Սէֆիլյանին: Այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ:
-Նախկին հրամանատար, ներկայիս քաղաքական գործչին կալանավորել են այն բանի համար, որ ուրիշ մարդկանց մոտ զենքեր են հայտնաբերել ու ասում են, որ Ժիրայր Սէֆիլյանինն է: Ինչքանով է, ըստ Ձեզ, լուրջ այս մեղադրանքը:
-«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումը մեկ քաղաքացու ցուցմունքի հիման վրա իրականում կասկածների տեղիք է տալիս: Ուստի դա է պատճառը, որ ես ու շատ շատերն այս ամենում քաղաքական ենթատեքստ ենք տեսնում: Մենք Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալումից անմիջապես հետո հանդիպեցինք իր տիկնոջ հետ եւ փորձեցինք իր հետ զրույցի ընթացքում հասկանալ, թե ինչ է կատարվում:
Անկեղծ ասած, եւս մեկ անգամ ամրապնդվեց մեր կասկածները, որ այստեղ կարելի է զուտ քաղաքական ենթատեքստ տեսնել, եւ ուստի դա է պատճառը, որ գործի քննությունը շարունակելու ենք պահել մեր ուշադրության կենտրոնում:
-Ստացվում է, որ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը մեկ այլ քաղաքացու չեն ձերբակալի, որն էլ ասի, թե Էլինար Վարդանյանը իրեն ի պահ զենք էր տվել: Ստացվում է, որ Ձեզ էլ պետք է կալանավորե՞ն:
-Տեսեք, մեզ մոտ մի հանգամանք կա, որի մասին խոսեց Կարեն Անդրեասյանը, իր խոսքերն եմ ցիտում: Եթե որեւէ մեկի բնակարանում տանկ են հայտնաբերում, կարող են ասել, թե դա, թերւես, միամիտ էր այնտեղ, եւ մեկի բնակարանում որեւէ բան չեն հայտնաբերում բավարար հիմք կարող է հանդիսանալ անձին ձերբակալելու համար: Ամեն տարի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ընթացքում այդ հարցը բարձրացվել է, սակայն խնդիրը շարունակում է մնալ:
Ինչ անելու հարցերը, եթե իրավական տեսանկյունից նայեք, փաստաբանները պետք է զբաղվեն, քաղաքական տեսակետից հարցը պետք է բոլորը պահեն ուշադրության կենտրոնում: Անկախ ամեն ինչից, եթե չլինի քաղաքական կամք՝ փոխելու այս ամենը, ոչինչ չի փոխվելու: Այսինքն՝ մենք առաջին հերթին պետք է տեսնենք հասցեատերերին, ովքեր պետք է ունենան քաղաքական կամք փոխելու իրադրությունը, որպեսզի քաղաքական հայացքների համար քաղաքական ելույթների համար որեւէ մեկին չկարվի որեւէ հանցագործություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Արփինե Թովմասյան