Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 1-ին, ժամը 10.20-ին, Նուբարաշենի խճուղուց բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Հովսեփ Հ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հուլիսի 1-ին, ժամը 17.15-ին, Երևանի Անդրանիկի փողոցի 28 շենքից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Տալիսկա Պ.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 1-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Գագիկ Բ.-ն, որը հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 1-ին, ժամը 22.30-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արա Խ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 345 հոդվածի /արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 12 շենքից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ղ.-ին, որը հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: