Քերին Մոսկվա կտանի Օբամայի վերջին առաջարկը. The Washington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Սիրիայի հարցով նոր առաջարկներ կներկայացնի, գրում է The Washington Post-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Քերին ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկի օպերատիվ և հետախուզական տեղեկատվության փոխանակման համար համատեղ խումբ ստեղծել, որպեսզի հետևեն «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գործողությունները:

Բացի այդ, պարբերականը գրում է, որ Պետդեպը կառաջարկի համաձայնեցնել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի անկախ հարվածները:

Թիրախների համաձայնեցումը, նշում է պարբերականը, թույլ կտա խուսափել ռազմական օպերացիաների ժամանակ ծագող կոնֆլիկտներից:

The New York Times-ի տեղեկություններով՝ Քերիի առաքելությունը Սիրիայի հարցով վերջին առաջարկը կարող է լինել:




Լրահոս