«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եղբայրը` Արշակը, չի կարողացել տեսակցել նրան: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս առնչությամբ բոլոր իրենց իրավունքները խախտվել են:
«Չթողեց ոստիկանութունը, որ մենք հասնենք ՁՊՎ շենքի մոտ: Սնունդ չկարողացանք փոխանցել: Փաստաբանն է երեկ հանդիպել, առողջական և բարոյահոգեբանական վիճակը նորմալ է եղել»,- նշեց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ Արմեն Մարտիրոսյանը չի ընդունում մեղադրանքը: «Ինքն այնպիսի հայի տեսակ է, որ չի թողնի, որ բախումներ լինեն: Ինքը պետք է գնա, որ չթողնի նման բաներ լինի: Ինքը չի կարող հանգիստ տանը նստել և հեռվից հետևել: Ինքը դրա համար այժմ ձերբակալված վիճակում է գտնվում: Մենք մեր եղբորը շատ լավ ճանաչում ենք, մենք ընկճված չենք, և ոչ մեկ չի կարող մեզ փորձել խղճացնել: Մենք հպարտանում ենք մեր ընտանիքի անդամով»,- հավելեց եղբայրը: