Ուշագրավ նշանակում. ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նոր պաշտոն է ստացել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նոր պաշտոն է ստացել: Մեր տեղեկություններով` նա նշանակվել է «Հայբիզնեսբանկի» կառավարչի խորհրդական: «Հայբիզնեսբանկից» հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ նշանակումը եղել է օգոստոսի 16-ին: Այս նշանակումն առավել քան ուշագրավ է, քանի որ ոչ վաղ անցյալում հենց Մնացական Մարուքյանն է քննել «Հայբիզնեսբանկ» ընկերությունից 10 մլն. 980 հազար եվրո գումար հափշտակելու գործը…

ԱԱԾ մեր աղբյուրները պատահական չեն համարում Մարուքյանի նշանակումը «Հայբիզնեսբանկում», կարծիք կա, որ այդ պաշտոնով ԱԱԾ քննչական վարչության պետին փոխհատուցել են մոտ 10 մլն. եվրոյի գործով ABB-ին տուժող ճանաչելու որոշումը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս