Զիմբաբվեի նախագահը հրամայել է ձերբակալել Օլիմպիական խաղերում մեդալ չնվաճած բոլոր մարզիկներին և նրանց «առնետ» է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրամայել է ձերբակալել այն «առնետներին», որոնք մեդալներ չեն նվաճել Օլիմպիական խաղերի ժամանակ, հայտնում է News Africa-ն:

Զիմբաբվեի մարզիկները ոչ մի մեդալ չեն նվաճել, իսկ ամենալավ արդյունքը 8-րդ տեղն է եղել:

Մուգաբեի խոսքով՝ Զիմբաբվեն ապարդյուն է գումարներ վատնել «նման առնետների վրա»: Նա հիշատակել է հարևան Բոտսվանայի արդյունքներն ու հայտարարել, որ ծախսերը կփոխհատուցի նույն մարզիկ-զբոսաշրջիկների հաշվին՝ չնայած, որ դրա համար 10 տարի կպահանջվի:

Բացի այդ, պետության ղեկավարի հրամանով մարզիկները բերման էին ենթարկվել հենց օդանավակայանում Ռիոյից վերադառնալիս:




Լրահոս