Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն նվազագույն հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկ»-ին:
Այս հաղթանակը 100-րդն էր Լուիս Էնրիկեի համար կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ ցուցանիշին հասնելու համար 46-ամյա մասնագետին անհրաժեշտ է եղել 126 հանդիպում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Մինչեւ այդ երկու լավագույն արդյունքները պատկանել են Խոսեպ Գվարդիոլային (132 խաղ «Բավարիայում», 139 հանդիպում «Բարսելոնայում»):