Ողբերգական դեպք Երևանում. Խորենացի փողոցում ոստիկանության աշխատակից է հանկարծամահ եղել. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում:

Shamsnyan.com-ի փոխանցմամբ, ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության բուժբրիգադից, որ կանչով մեկնել են Խորենացի եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 58-ամյա Արամ Խաչատրյանն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան եւ նա հանկարծամահ է եղել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մահացածը ոստիկանության աշխատակից էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս