Հայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Փոփոխությունների գործընթացը շարունակական է, և մինչև մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք նոր կառավարություն»,­- «Արմենպրես»­ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀՀԿ­-ն վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության պատասխանատուն է, իսկ գործադիրի գլխավոր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը: «Մենք` հանրապետականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք: Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որպեսզի վարչապետ Կարապետյանի կառավարությունը իրականացնի այն բոլոր աշխատանքները, որի համար նրանք նշանակվել են այդ բարձր պաշտոններին»,­ -եզրափակեց ԱԺ փոխնախագահը:




Լրահոս