Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-մայոր Կաշկար Ջունուշալիևին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների ոստիկանական մարմինների համագործակցության հետագա խորացման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը հատկապես մեր ժամանակներում, երբ հանցավորությունը սկսում է անդրազգային դրսևորումներ ստանալ և մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը:

Կաշկար Ջունուշալիևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծեց, որ Հայաստանի և Ղրղզստանի իրավապահ կառույցները փոխգործակցում են տարբեր միջպետական ծրագրերի շրջանակներում, և գործընկերային հարաբերությունները հետագա զարգացման մեծ ներուժ ունեն, որն անհրաժեշտ է իրացնել:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները՝ ոստիկանության արդիականացման գործընթացում ընդգծելով փորձի փոխանակման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:




Լրահոս