Փաստաբանների պալատի նախագահը պատվոգիր է հանձնել Արթուր Հովհաննիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել Պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի գործընկերներին:

Հանդիսավոր միջոցառմանը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցումներ դրած ավանդի համար պատվոգիր է հանձնել ԱրթուրՀովհաննիսյանին: Գործընկերները, շնորհավորելով ԱրթուրՀովհաննիսյանին, մաղթել են նորանոր հաջողություններ պետականաշինության պատասխանատու աշխատանքում: Նա ՀՀ վարչապետի որոշումով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն




Լրահոս