«Սանիթեք»-ը նոր տեխնիկա է ներկրում». որքանով է քաղաքապետարանը պատրաստ ձմռանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ծառատունկին այսօր մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե երբ կլուծվեն վարչական շրջանում առկա բազմաթիվ խնդիրները, որոնք հիմնականում կապված են տրանսպորտային համակարգի և աղբահանության հետ:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մինչ այստեղ ծառատունկ է ընթանում, քաղաքի այլ վայրերում և հատկապես Նոր Նորքում տեղումներից հետո ծառեր են կոտրվել, քաղաքապետը նշեց, որ ծարն, թաց ձյուն էր, որի հետևանքով էլ եղան նման դեպքեր: Հարցին՝  որքանով է քաղաքապետարանը պատրաստ ձմռանը, քանի որ մշտապես խնդիրների առջև ենք կանգնում, Մարգարյանը նշեց.

«Այցելել եմ «Սանիթեք» ընկերություն, տեղեկացել եմ իրենց պատրաստակամության վերաբերյալ, դեռ այդ ընկերությունը տեխնիկա է ներկրում, մոտ օրերս ներկրման աշխատանքներն ավարտելուց հետո մենք մեր հանրությանը կտեղեկացնենք, թե քանի տեխնիկա կա և ինչքանով ենք պատրաստ ձյան մաքրման աշխատանքներին», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

25-10-2016-still234

25-10-2016-still233

25-10-2016-still232

25-10-2016-still231




Լրահոս