2016 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորվել է 136 գիտակրթականմիջոցառում։ Դրանք հիմնականում կազմակերպվել են մասնագիտական ասոցիացիաների կողմից և վերաբերվել են բժշկագիտության ամենատարբեր ոլորտներին։Մասնակիցների թիվը տատանվել է մի քանի տասնյակից մինչև ավելի քան հազարի միջակայքում։ Արդյունքում` ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության հազարավոր բուժաշխատողներ հնարավորոււթյուն են ունեցել հավաքելու շարունակական մասնագիտական զարգացման(ՇՄԶ) կրեդիտներ, որոնք հետագայում նրանց մասնագիտական գործունեության հավաստագրման հիմք են հանդիսանալու։
Հիշեցնենք, որ համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում 2016թ. մայիսի 4-ին ուժի մեջ մտած փոփոխությունների` մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար ավագ և միջին բուժաշխատողներնայսուհետևպետք է անցնեն հավաստագրման գործընթաց: Համակարգի ներդրման նպատակը բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումն է։
Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում ստեղծված Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը, բացի առողջապահության բնագավառում ՇՄԶ ծրագրերի գնահատումից և կրեդիտների շնորհումից կամ մերժումից,վարելու է նաևբուժաշխատողների անվանական ռեգիստրը: