Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Շահումյանի շրջանի Եղեգնոտ գյուղում հանդիպում է ունեցել շրջանի համայնքների ղեկավարների հետ:
Քննարկվել են համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի եւ շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի լուծման ուղղությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ