Ոստիկանության ՊՊԳՎ-ի մենաշնորհը թիկնապահների գործում. ինչ է կատարվում շուկայում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններից «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություն ստացավ այն մասին, որ շուկայում անհավասար մրցակցային պայմաններ են, որի պատճառը ՀՀ ոստիկանությունն է` պետական պահպանության գլխավոր վարչությունը: «Լեգիոն» անվտանգության ծառայության հիմնադիր տնօրեն Եղիշե Սիմոնյանի խոսքով՝ ոստիկանության վարչությունը հայտարարված մրցույթներին բավականին ցածր գին է առաջարկում, եւ մրցույթ հայտարարած կառույցը, բնականաբար, նախապատվությունը տալիս է հենց ոստիկանությանը:

«Մինչդեռ մասնավոր ընկերությունները պահնորդական ծառայություն մատուցելու համար հսկայական ծախսեր են կատարում՝ մեքենաներ, համազգեստ եւ սարքավորումներ ձեռք բերելու, աշխատավարձեր տրամադրելու համար: Իսկ ոստիկանության ՊՊԳՎ-ն պետբյուջեից է այդ ամենը ստանում, բայց մեզ հետ հավասար մրցակցային դաշտում է»,- դժգոհեց Ե. Սիմոնյանը: Խնդրով այժմ զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը այսպիսի լուրջ հարցերը կարգավորելու փոխարեն ձգձգում է որոշումը եւ մտնում ամենամրցակցային` գարեջրի շուկա` տուգանքներ նշանակելով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս