Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի թիմը նույնիսկ վերջին րոպեներին շարունակում է հարվածներ հասցնել Մոսկվային, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հեռացող դեմոկրատական թիմը սրեց երկկողմ հարաբերությունները՝ հասցնելով «սառը պատերազմի» տարիների վիճակին: Նույնիսկ վերջին ժամերին նրանք շարունակում են հարվածներ հասցնել»,-հայտարարել է Զախարովան:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն զինտեխնիկայի նոր մրցավազք էր սկսել՝ փորձելով Ռուսաստանին առճակատման հրահրել:
Իր հերթին, Օբաման հայտարարել էր, որ մշտապես ձգտել է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ հաստատել: