Այսօր ժամը 15:00-ին կայանալու է «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հավելենք, որ կուսակցություններից միայն «Ժառանգություն»-ն է, որ հստակ դիրքորոշում չի ցուցաբերել ՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի հետ կապված:
Արմեն Մարտիրեսյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ այսօր հստակություն կմտցվի ՝ կուսակցությունը դաշինքո՞վ, թե՞ ՝ միայնակ է մասնակցելու ընտրություններին: