Փողային պատերազմներ. բաժանվելիք ընտրակաշառքի չափի մասին արդեն լեգենդներ են պտտվում. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Այս օրերին քաղաքացիների խոսակցությունների հիմնական թեմաներից մեկն առաջիկա խորհրդարանական ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափն է, որի մասին արդեն լեգենդներ են պտտվում։  Խոսում են մեկ ձայնի համար 10 հազարից մինչեւ 40-50 հազար դրամ ընտրակաշառքի հնարավորության մասին։

Թե որքան կկազմի ընտրակաշառքի միջինացված ցուցանիշը, բնականաբար, որեւէ մեկը չգիտի։ Դա, մեծ հաշվով, անգամ կարեւոր էլ չէ։ Կարեւորն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում ընտրություններում որոշիչ հիմնական գործոնն այս անգամ աշխատելու է կատարելապես, որովհետեւ ընտրություններն անցկացվելու են «շատ փողի» սկզբունքով։ Պատահական չէ, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների թվում լինելու են բազմաթիվ այնպիսի թեկնածուներ, որոնք նախիկինում անգամ պատգամավոր դառնալու մասին չէին երազի։

Հիմա իշխանությունը սեփական եւ հարակից ցուցակներում ընդգրկվելու դիմաց լայն հնարավորություններ է բացել, եթե առաջադրվողները պատրաստ են փող ծախսել։ Իսկ Հայաստանում ստվերային փողի պակաս կարծես չկա, եւ բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ իշխանության թողտվությամբ փող են աշխատել, այս ընտրություններում վերադարձնելու են իրենց պարտքը։ Հնարավոր է՝ անգամ դառնան պատգամավոր։ Իսկ ընտրությունները վերածվելու են փողային պատերազմների»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս