Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ-ի փետրվարի 7-ին, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումով, որովառաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր, այն պետք է սկիզբ դներ վիրտուալ հարթակներում մեսոպատառհայերենի տարածմանը: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։
Հայատառ գրելու կոչարվել է նաև ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճհաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաև արտասահմանյան մամուլին։ Լուծված է նաև մեսրոպատառ հայերենով գրելունխոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճարհասանելի են նաև համապատասխան ծրագրերը:
Նախաձեռնության անդամների և մեզ հետ համակարծիք մարդկանց անունից մեկ անգամ ևս խնդրում ենք բոլորին, պետական և մասնավորկազմակերպությունների աշխատակիցներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ։ Առանձնահատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած անգնահատելի աջակցությանհամար։
Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն
Լուսանկարում` Զոհրապ Եգանյանն է: