«Հաց բերող» Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր՝ փետրվարի 9-ին որոշեց կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան:

Դատական նիստից հետո նրա փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողներին հայտնեց որ Արթուր Սարգսյանը պետք է ավելի վաղ՝ փետրվարի 6-ին ներկայանար քննչական մարմնին, բայց ինքը խոսել էր քննիչի հետ, պայմանավորվել էին, որ ավելի ուշ ներկայանա: Ըստ փաստաբանի, փոխհամաձայնությունը հաշվի չառնելով՝ Սարգսյանին կալանավորվել են:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», ձերբակալվել էր:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն այս առնչությամբ պարզաբանել էր, որ «ՊՊԾ գնդի զինված զավթման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին որոշում է կայացրել գործով քննիչը` հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգքի 131-րդ հոդվածը, ըստ որի` եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները»:




Լրահոս