Այս պահի դրությամբ դեռ որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք փաստաթղթեր չեն ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ փաստաթղթերի ընդունման օրը մեկնարկել էր փետրվարի 6-ից, իսկ վերջնաժամկետին էլ մնացել է մի քանի ժամ, սակայն դեռ համապատասխան փաստաթղթեր ներկայացրած կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ չկան: