![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/210220177.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ավտոճանապարհները բաց են:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն