ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտուն Գրիգորյանը` Շիրակում առկա լարվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով ռեյտինգային ընտրակարգով իշխող ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվել է Շիրակի մարզում, ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրենց ընտրատարածքում լարվածություն չկա, և թեկնածուները միմյանց հետ աշխատում են առանց խնդիրների:

«Բացարձակապես ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք: Ինչ մնում է մրցակցությանը, դա բնական է և ամեն ինչ անելու է մարդ, որ իր օգտին ավելի շատ ձայներ լինի», – նշեց նա:

Հարցին` այժմ ավելի հեշտ կլինի ձայներ հավաքել, թե այն ժամանակ, երբ ԲՀԿ-ական էիք, նա նշեց. «Հիմնականում մարդիկ պետք է քվեարկեն անձի օգտին, այն մարդու օգտին, ով պետք է ներկայացնի իենց խնդիրները»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս