ԱՄՆ նախկին պետքարտուղարը կաշխատի Քարնեգի հիմնադրամում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին որպես փորձագետ կաշխատի Քարնեգի հիմնադրամում: Այս մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Ուիլյամ Բերնսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ջոն Քերիի՝ աշխարհում խաղաղության հասնելու հակվածությունը համապատասխանում է Քարնեգի հիմնադրամի առաքելությանը»,-հայտարարել է Բերնսը:

Հաղորդվում է, որ նախկին պետքարտուղարի աշխատանքը կապված կլինի կոնֆլիկտների լուծման և շրջակա միջավայրի ոլորտում միջազգային մարտահրավերների հետ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Քերին կդասավանդի Յեյլի համալսարանում:




Լրահոս