Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի տարելիցի օրն անցկացված ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխանական թեկնածուները առանձնակի ոգեւորությամբ են նշել այդ իրադարձությունը: Ապրիլի 3-ի գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, երբ արդեն տեղամասերից ստացվել էին առաջին ամփոփիչ արդյունքները, Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել:
Այդպիսի ահազանգեր «Ժողովուրդ»-ը ստացել է Կենտրոն, Նոր Նորք եւ Զեյթուն համայնքներից, Սիլիկյան թաղամասից: Ավելորդ է հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2012 օգոստոսի 9-ի որոշման համաձայն՝ գիշերային ուշ ժամերին արգելվում է հասարակական վայրերում հրավառությունները:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: