Ի նշան Հայոց Մեծ Եղեռնը ճանաչած ու դատապարտած երկրներին յուրովի երախտիքի, Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել ինքնատիպ նախաձեռնությամբ: Ըստ այդմ, Ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհին և Ազատության հրապարակի սկզբնամասում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով քաղաքային ինստալիացիաներ:
Գաղափարի հեղինակները նաև «Հաջորդը կարող է լինել Ձեր երկիրը» երկլեզու գրառումով դատարկ հատվածներ են թողել՝ ապագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն