Վարչական առնվազն երկու շրջանի ղեկավարի պաշտոնում կնշանակեմ քաղաքացիների առաջարկած թեկնածուներից։ Այս մասին այսօր սոցցանցի իր էջում տեղադրված տեսանյութում նշել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ով եթեր է մտելԿնետրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքի մոտից:
Նա դիմելով երեւանցիներին՝ ասաց. «Գաղափարը հետեւյալն է. ես ձեզ ուզում եմ կոչ անել, որ դուք Կենտրոն վարչական շրջանի ձեր թեկնածուներին առաջարկեք այս տեսանյութի տակ: Մենք անպայման կքննարկենք նրանց թեկնածությունները: Նման գործողության նպատակն է ցուցադրել, որ մենք իսկապես ցանկանում ենք քաղաքում կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդավարական իշխանությամբ: Ամեն մի վարչական շրջանի համար կունենանք այսպիսի եթեր:
Ես կարող եմ նաեւ խոստանալ, որ այս գործընթացի ընթացքում առաջադրված լավագույն թեկնածուները, որոնք կհամապատասխանեն որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների, անպայման որեւէ աշխատանք կստանան Երեւանի քաղաքապետարանի համակարգում»: