Ագրամունտը համաձայնվել է հրաժարական տալ. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ հրաժարական կտա միայն վեհաժողովում Իսպանիայի թագավորի այցի ավարտից հետո, իսկ պաշտոնից հրաժարվելու հայտարարություն կներկայացնի մայիսի 29-ին, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Մարտին Ագրամունտը ռուսական պատվիրակության կազմի հետ այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: ԵԽԽՎ անդամները քննադատել են այցն ու հատուկ լսումներ նշանակել, իսկ Ուկրաինան պահանջել է Ագրամունտի հրաժարականը:

Պարբերականի տեղեկություններով ՝ Ագրամունտը պատրաստ է հրաժարական տալ:

Իրենց հերթին, քաղաքական խմբերի ղեկավարները խոստացել են իրականացնել պայմանը՝ ինքնակամ հրաժարականի փոխարեն:




Լրահոս