Իսպանական Վիլյենա քաղաքը քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է Rusarminfo-ն:
Իսպանիայում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այդպիսով Վիլյենա քաղաքը մտել է 1915թ. Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած իսպանական 30 քաղաքների ցուցակում:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին իսպանական մի շարք քաղաքներում ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ էին անցկացվել: