ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության կարգի վերաբերյալ ռադիո հաղորդագրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի մայիսի 14ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ, ինչպես նաև քվեաթերթիկի հատուկ կաղապար:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ուղեցույցները հանձնել է Հայաստանի կույրերի միավորում հասարակական կազմակերպությանը` դրանք հասցեատերերին փոխանցելու նպատակով:

Տեսողության հետ խնդիր ունեցող քաղաքացիները մեր հասարակության լիաժեք անդամներն են և ունեն լիարժեք ընտրական իրավունքներ: Ուղեցույցների և քվեաթերթիկի կաղապարի մշակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հայաստանի կույրերի միավորում հասարակական կազմակերպության միջև ավանդույթ դարձած համագործակցության արդյունքն է, որի նպատակն է  տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիներին նախապես իրազեկել իրենց իրավունքներին և քվեարկության կարգին,-իր խոսքում նշել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:  ԿԸՀ նախագահը տեղեկացրել է նաև, որ Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված բոլոր 474 տեղամասերում կույր և թույլ տեսողությամբ ընտրողների համար լինելու են քվեաթերթիկի կաղապաներ և խոշորացույցներ, որոնք կապահովեն այդ ընտրողների ինքնուրույն քվեարկելու հնարավորությունը:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է նաև, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել և նախապատրաստել է քվեարկության կարգի վերաբերյալ ռադիո հաղորդագրություններ:




Լրահոս