Այսօր երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեծ թվով շրջանավարտներ հավաքվել էին «Փարվանա» ռեստորանային համալիրում՝ նշելու Վերջին զանգը: Միջոցառման կազմակերպիչը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ում կողմից նման միջոցառում կազմակերպելն արդեն ավանդույթ է դարձել:
Ավարտական երեկոյին ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և այլ հյուրեր: Փոխքաղաքապետը նաև շնորհավորական խոսք ուղղեց շրջանավարտներին:
Շրջանավարտներին ողջունելու էին եկել հայտնի երգիչ-երգչուհիներ, որոնց կատարումներն էլ ավելի լավ մթնոլորտ ապահովեցին: Իսկ արդեն օրվա հերոսները մեզ հետ զրույցում կիսվեցին իրենց զգացողություններով և ապագա ծրագրերով:
Մանրամասները՝ տեսանյութում