Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից 240 աշխատակցի տեղափոխել է ԱԻՆ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Դավիթ Տոնոյանը Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց այս տարվա փետրվարի 6-ին: Այս 4 ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարության համակարգից, «Փաստ»-ի աղբյուրների վկայությամբ, նա հասցրել է մոտ 240 աշխատակից «տեղափոխել» ԱԻՆ:

Թվում է, թե անհավատալի լուր է: Այսքան աշխատողներին որտե՞ղ պետք է տեղավորեր «խեղճ» նախարարը: Սակայն պետք չէ զարմանալ: ԱԻՆ-ը այնքան ստորաբաժանումներ ունի, 240-ն ինչ թիվ է որ: Միայն պարզ չէ, թե այդ կադրային տեղաշարժերից ԱԻՆ-ը շահեց, թե ՊՆ-ն: ԱԻՆ-ում իհարկե կհերքեն այս լուրը, նույնիսկ հնարավոր է հայտարարեն, թե կադրային չնչին փոփոխություններ են եղել:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս