Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչները հին հաց են գնում, որն ավելի էժան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի  սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում սոցիալապես խիստ անապահով բնակիչներ կան, ովքեր նախորդ օրվա արտադրված, սակայն խանութներում չվճառված հաց են գնում:

Նախորդ օրը թխված, բայց  չիրացված հացը հաջորդ օրն ավելի էժան է վաճառվում: Օրինակ, «Մատնաքաշ» տեսակի  հացը, որը թխման օրը չի վաճառվել, 220 դրամի փոխարեն հաջորդ օրը վաճառվում է 150 դրամով:

Գների տարբերությունը` 70 դրամը, խիստ կարիքավոր ընտանիքների համար գումար է:  Թեեւ այս երեւույթը Նոյեմբերյանում շատ  տարածված չէ, սակայն  Ադրբեջանին սահմանամերձ քաղաքում խիստ աղքատ նման  ընտանիքների առկայությունը  մտահոգիչ է:

Հավելենք, որ բնակչության արտագաղթի, մարդկանց  գնողունակության անկման պատճառով Տավուշի մարզում  հացի վաճառքի ծավալները նվազել են:




Լրահոս