Adme.ru-ն չի դադարում հիանալ կանանց գեղեցկությամբ և ձգողականությամբ և հենց նրանց համար ներկայացնում է մի քանի հնարքներ, որոնք թույլ են տալիս, որպեսզի շրթունքները երևան ավելի գայթակղիչ:
- Մատիտի օգնությամբ գիծ նկարեք, որը դուրս գա ձեր շրթունքների շրջագծից և ստացված ձևը լցրեք շրթներկով,
- Փայլուն շրթներկ կամ փայլ քսելիս ուշադրություն դարձրեք ուղղությանը, մեջտեղից` ծայրեր: Շուրթերը կսկսեն փայլել և ավելի փարթամ երևալ:
- Պարբերաբար նրբորեն սկրաբով կամ ատամի խոզանակով անցեք շրթունքների վրայով, որպեսզի նրանք մնան փափուկ և նուրբ:
- Շրթունքների համար նախատեսված բալզամը քսեք մինչ շրթներկը:
- Կոնտուրն այդպես հստակ գծով մի թողեք, փորձեք այն տարածել և այդպես ավելի բնական կլինի:
- Որպեսզի շուրթերն ավելի փարթամ երևան, շրթներկի երկու շերտ քսեք, սկզբում մուգ` ամբողջ շրթունքներին, ապա բաց` միայն մեջտեղում: Տարածեք և ավելացրեք փայլ:
- Ցանկանո՞ւմ եք անփայլ շրթներկ ստանալ, ապա շրթներկից հետո դիմափոշի քսեք:
- Մի քանի մատիտների խառնուրդը նոր և հետաքրքիր գույն կհաղորդի ձեր շուրթերին:
- Բարակ շուրթերն ավելի հաստ կերևան, եթե փայլը միայն շուրթերի մեջտեղին քսեք:
- Եթե դիմահարդարումը դա չի պարտադրում, ապա հրաժարվեք մուգ շրթներկից: