Հայաստանի պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 95 մլն դոլար: Սա մեղմ ասած մտահոգիչ ցուցանիշ է, եթե նկատի ունենանք պարտքի աճի տեմպերը եւ երկրի տնտեսության վիճակը:
Բավական է միայն նշել, որ ապրիլից տնտեսական ցուցանիշները սկսել են սահուն տեմպերով նվազել, ընդ որում՝ անկում է բոլոր ոլորտներում: Եւ մինչ իշխանությունները կփորձեն քայլեր ձեռնարկել տնտեսական անկումը կանխելու ուղղությամբ, նկատենք՝ ստեղծված իրավիճակում պետական պարտքի շարունակական աճը չի կարող որեւէ լավ բան խոստանալ:
Միայն տարեսկզբի համեմատ, պետական պարտքն ավելացել է 152,9 մլն դոլարով. հունվարի 1-ի դրությամբ այն 5 մլրդ 942.1 մլն դոլար էր: Կարեն Կարապետյանի վարչապետության յոթ ամիսների ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 498,6 մլն դոլարով ահա, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիների ընթացքում պետական պարտքն ավելացել է ավելի քան 3 անգամ. 2008թ. տարեվերջին պետական պարտքը 1 մլրդ 906մլն դոլար էր, իսկ հիմա՝ ավելի քան 6 մլրդ:
ՀՀ պետական պարտքը /մլն դոլար/ | |
31,12,08 | 1 906,0 |
31,12,09 | 3 375,7 |
31,12,10 | 3 805,3 |
31,12,11 | 4 134,4 |
31,12,12 | 4 372,0 |
31,12,13 | 4 588,5 |
31,12,14 | 4 441,5 |
31,12,15 | 5 077,7 |
31,12,16 | 5 942,1 |
01,06,17 | 6 095,0 |