Ընդլայնվում է հայ-ռուսական համագործակցությունը արտակարգ իրավիճակների արձագանքման ոոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ և 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաև՝ տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը նախնական պայմանավորավածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ:

 




Լրահոս