Ինչու Կարապետ Գուլոյանը չի ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հրապարակվեց բանակում չծառայած, ծառայած և տարկետում ստացած պաշտոնյաների որդիների անունները, որոնց թվում է նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Նա  այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բանակում իր չծառայելն օրինական է եղել: Ավելին,  Գուլոյանը նաև նորմալ է համարում, որ չի  ծառայել ՀՀ զինված ուժերում:

«Օրենքով սահմանված կարգով չեմ ծառայել»,- վստահեցրեց Կ.Գուլոյանը:  Նա խորհուրդ տվեց. «Հետաքննություն դրեք, պարզեք»:




Լրահոս