Սյունիքի մարզի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր որդու գործը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիս 21-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի, 26-ամյա Նարեկ Օհանյանը իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին, որը տեղում մահացել էր:

Վարորդը, երեխային թողնելով անօգնական, փախուստի էր դիմել: Նշենք, որ մահացած երեխան սովորում էր Շղարշիկի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում: Դեպքից հետա տեղեկություններ տարածվեցնին, որ վարորդի հեղինակը ոչ ավել ոչ պակաս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանի եղբոր որդին է` Նարեկ Օհանյանը, որին փորձում են կատարվածից փրկել, թե իբր նա մեղավոր չի եղել, սակայն կարճ ժամանակ անց տղան մեղայականով ներկայացել էր իրավապահներին: Նարեկ Օհանյանը կալանավորված է:

Ինչեւէ, ինչպես ցույց են տալիս զարգացումները, շուրջ մեկ ամիս տեւած քննությունից հետո այս գործով նախաքննությունն ավարտվել  է եւ այն ուղարկվել է Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ասել է, թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է դատավոր Նապոելոն Օհանայնի եղբոր որդու գործը, որն էլ քննելու է նրա կոլեգա Դավիթ Սարգսյանը: Իսկ թե այս պայմաններում կարող ենք խոսել օբյեկտիվ դատաքննության մասին, դժվար է ասել: Ինչեւէ անդրադառնանաք, թե ինչ է պարզել նախաքննություն իրականացնող մարմինը:

Պարզվում է, որ այդ օրը Նարեկ Օհանյանը եղել է թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, խախտել է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները, այն է` վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ, վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափե:
Այսպիսով, հաշվի առնելով իրավիճակը պարզվել է, որ դատավորի եղբոր որդին եղել է ոչ սթափ վիճակում, գերեզանցել է արագությունը, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում վրաեթի է ենթարկել 9-ամյա աղջկան, եւ դեռ ավելին վերջինս դեպքի վայրից իր վարած մեքենայով դիմել է փախուստի:

Արդյունքում դատավոր եղբոր ոդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի`Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը եւ 244 հոդվածի`Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը հատկանիշներով:

Քնար Մանուկյան




Լրահոս