Իշխանությունները չէին կարող պատասխանել Ռուսաստանի հարցերին. Դավիթ Սանասարյանը՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հանձնաժողով չստեղծելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում երեկ ավարտվեց ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հարցի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը: Այսպիսով, ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի:

ArmLur.am-ի հետ զրույցում հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը նշեց, որ սա լիովին սպասելի որոշում էր:

«Իմ մոտ տպավորություն էր, որ Ցռան Վերգոների նիստն է, որտեղ համարձակները ներկայացրել էին ինչ որ նախագիծ, իսկ վերգոները ներկայացնում էին իրենց վախերը: Ես կոչ եմ անում «Ելք»-ի իմ գործընկերներին, որ հետաձգեն հարցի քննարկումը, համախոհների թիվն ավելացնեն այս հարցում և նոր միայն քայլ անեն այս ուղղությամբ», – ասաց Դավիթ Սանասարյանը:

Մեր զրուցակիցը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ հանձնաժողովի ստեղծումը թույլ չտրվեց, քանի որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում իշխող կուսակցությունը պետք է որոշակի հիմնավորումներ ներկայացներ, թե ինչու է շարունակում մնալ ԵԱՏՄ կազմում.

«Ոչ թե պետք է բովանդակությանը նայել, այլ թե ինչ պատասխան պետք է տային Ռուսաստանին, որ այդպիսի հանձնաժողով է ստեղծվել: Իրենք չեն կարող պատասխանել Ռուսաստանի հարցերին: Մենք չունենք ինքնիշխան պետություն, բնականաբար վախկոտները նման դիրքորոշում պետք է ունենային», – եզրափակեց մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս