Ինչու Վլադիմիր Գասպարյանը չի կատարում իր խոստումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուրում, անդրադառնալով քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկալի սպանությունների թեմային, ասել էր, թե. «Ոստիկանությունը աչք չի փակում, չբացահայտվող դեպքեր չկան: Երկու դեպքեր են` մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, շուտ կբռնենք»:

Ու մինչ ոստիկանապետը վստահեցնոմ է, թե աղմկահարույց գործերը բացահայտվել են, եւ հանցագործներին կբռնեն, սայլը տեղից չի շարժվում: Մասնավորապես հնչեղություն ունեցող այդ սպանությունների գործով որեւէ տեղաշարժ չկա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ընկերները:

Շուտով կլրանա սպանությունների մեկ ամիսը, սակայն կատարվածը դեռ բացահայտված չէ, եւ մինչ օրս որեւէ մեկը ձերբակալված չէ: Սեպտեմբերի 14-ին էլ Վերնիսաժում կրակոցներ հնչեցին, սպանվեց քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի մտերիմ ընկերը՝ Գագիկ Մոսիկյանը: Այս կրակոցներով էլ երեք անձի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, սակայն դեռես բռնել են մեկին: 22 օր է անցել, սակայն մյուս հետախուզվողներին դեռեւս չեն բռնել»:

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս