Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, պետական ու քաղաքական գործիչ, Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի մահվան տարելիցն է:
Արմեն Երիցյանը ծնվել է 1960թ. Երեւանում: Նա 1982 թ. աշխատել է ՀՀ ոստիկանության Խորհրդային շրջգործկոմի ՆԳ բաժնի պետ, ապա՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ: 2001 թ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, 2003 թ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, 2008 թ հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
2010 թ. մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից: 2010 թ. մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ պաշտոնավարելով մինչեւ 2012 թվականի մայիսի 31-ը։ 2012 թ. հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2013 թվականի ապրիլի 9-ը։ 2013 թ. ապրիլի 9-ից մայիսի 8-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար։ 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ 2013 թվականի ապրիլի 3-ից 18-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար։ 2014 թ. ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ 2014 թվական դեկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։
2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։ 2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Նա նաեւ դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։
ՀՀ Նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Պարգեւատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» եւ «Մխիթար Գոշ» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով։
Իրավաբանական գիտությունների դոկտոր է։ 10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների եւ 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահն է եղել, սակայն, 2014 թվականի ապրիլի 16-ին իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից այն բանից հետո, երբ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում կայացրեց կառավարող կոալիցիայում չընդգրկվելու վերաբերյալ։