Հացադուլ անող ուսանողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ անող երիտասարդներ՝ Դավիթ Պետրոսյանին և Յուրի Ավագյանին, որոնք գտնվում են ԵՊՀ լսարաններից մեկում, երեկ ուշ երեկոյան այցելել է շտապ օգնության անձնակազմը։

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ գործողությունները հեռարձակվում էին ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Յուրիին հետազոտելուց հետո բժիշկը հայտարարեց, որ հավանական է՝ նրա մոտ զարգանում է թոքաբորբ՝ նաև հաշվի առնելով, որ երիտասարդը մինչև այդ գրիպով է հիվանդացել, իսկ այժմ առկա է սթրեսային ֆոն։ Յուրին համաձայնեց, որ շտապ օգնության ավտոմեքենան իրեն տեղափոխի բժշկական կենտրոն, որպեսզի այնտեղ կազմակերպվի կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա և թերապեվտի կոնսուլտացիա։ «Խոսքը թոքաբորբի մասին է, հիմա ես կգամ կհետազոտվեմ։ Հացադուլը ոչ մի դեպքում չի դադարեցվում, եթե թոքաբորբի խնդիրներ չեղան, էլի հետ եմ գալու և միանամ Դավիթին»,- գնալուց առաջ հայտարարել է Յուրին։

…Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Յուրիի մոտ կասկածվող թոքաբորբը չի հաստատվել։ Եվ նա վերադարձել է ընկերոջ մոտ և շարունակում է հացադուլը»։




Լրահոս