4 կանոն, որ կօգնեն չչարաշահել մուգ երանգով դիմահարդարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուգ տոները, կարծես թե, տարվա այս եղանակի նոր միտումն են, սակայն դա դեռ չի նշանակում, որ պարտադիր է մշտապես մուգ գույներ օգտագործել: Մուգ տոներով շպարի ժամանակ մեկ սխալը կամ թերությունը կարող է փչացնել կերպարի ողջ տեսքը:

AdMe.ru-ն առաջարկում է ուշադրություն դարձնել հետևյալ սկզբունքներին`սխալներից խուսափելու համար:

Աչքերի գույնը:

Յուրաքանչյուր գույնին համապատասխանում է մեկ մուգ երանգ: Օրինակ կապույտ կամ մոխրագույն աչքերի հետ համադրվում է սև կամ սրճագույն երանգը: Կանաչաչյաների համար նախընտրելի է մուգ շագանակագույնը կամ մանուշակագույնի երանգները: Շագանակագույն աչքերի համար լավ է մուգ շոկոլադի կամ սև երանգը:

Աչքերի չափսը:

Մուգ գույները աչքերին խորություն են հաղորդում, բացի այդ զգալիորեն փոքրացնում են: Եթե աչքերի ձևն արդեն փոքր է, պետք է նախապատվությունը տալ վառ գույնի կամ բաց երանգներին:

Գիշեր, թե ցերեկ:

Երկար ժամանակ համարվում էր, որ մուգ գույները պետք է կիրառել երկոյան ժամերին, սակայն դա հին մտածելակերպ է: Ամենօրյա կիրառման համար այն գուցե հարմար չէ, սակայն հատուկ տոնակատարությունների ժամանակ հիանալի կդիտվի:

Մաշկի գույնը:

Շատ բաց գույնի մաշկ ունեցողները պետք է զգուշությամբ մուգ գույներ ընտրեն, քանի որ դրանք կարող են գունատ տեսք հաղորդել, քանի մուգ գույները կոնտրաստ են ստեղծում, որն ի դեպ երբեմն օգնում է ընդգծել աչքերը:




Լրահոս