ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորախումբը «հետ է մղել» պայմանական հակառակորդի հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի վաշտային մարտավարական զորախումբը «Ալագյազ» զորավարժարանում վարժանքների ժամանակ «հետ է մղել» պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների հարձակումը:

Այս մասին հայտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Զինծառայողները զորավարժարանում անցկացրած մեկ ամվա ընթացքում մշակել են մարտավարական, կրակային, ինժեներական պատրաստության տարբեր առաջադրանքներ:

Պարապմունքներին ներգրավվել է շուրջ 500 զինծառայող եւ ավելի քան 100 միավոր հատուկ զինտեխնիկա, այդ թվում տանկեր, հրետանային զինատեսակներ, զենիթային հրթիռներ, անօդաչու թռչող, հետախուզական համալիրներ, ավիացիա:




Լրահոս