Արամ Ա-ն կոչով կդիմի ժողովրդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի թելադրությամբ, Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը օրերս այցելել է Դեր Զոր՝ մոտիկից տեղեկանալու Դեր Զորի Նահատակաց եկեղեցու եւ համալիրի կրած վնասներին։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Առաջնորդ սրբազանը ազգային իշխանության ներկայացուցիչների հետ նախ այցելել է Դեր Զորի նահանգապետին եւ նրան փոխանցել Նորին Սրբության ողջույնները, ապա այցելել է Սրբոց Նահատակաց համալիր։ Վերադարձին, առաջնորդ սրբազանը զեկուցել է Վեհափառ Հայրապետին իր կատարած այցելության մանրամասնությունների մասին։

Նշենք, որ Վեհափառ Հայրապետը, ընդհանրապես Սուրիայի եւ հատկապես Դեր Զորի շրջանում անվտանգության կայունացումից հետո, անմիջապես կոչ է ուղղելու մեր ժողովրդին, որպեսզի համազգային ճիգով վերանորոգենք ցեղասպան Թուրքիայի կողմից եւս մեկ անգամ քանդված մեր նահատակների սրբազան տաճարը։




Լրահոս